Նոր Ջուղայում Հայոց ազգային ավագ դպրոցների շրջանավարտները հանդիսությամբ հրաժեշտ տվեցին դպրոցական ուսումնառությանը

Հոկտեմբերի 11-ի երեկոյան Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամլիրի Ալենուշ Տերյան դահլիճում տեղի ունեցավ «Քանանյան» իգական և «Կատարինյան» արական ավագ դպրոցների շրջանավարտ աշակերտ-աշակերտուհիների ավարտականի վկայականաբաշխման հանդիսությունը: Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, ներկաներին ողջունեցին հանդիսավարներ`Արփինե Մովսիսյանը և Դվին Հովհաննիսյանը,որից հետո ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը՝ Նարբեյ Գրիգորյանի ղեկավարությամբ: Հաջորդիվ շրջանավարտ աշակերտ-աշակերտուհիները, ղեկավարությամբ «Քանանյան» դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանի, գրադարանապետ և ուսուցչուհի Կարին Տեր-Մարտիրոսյանի և պարուսույց Նունե Մկրտչյանի, հանդես եկան խոսքի, երգի, պարի և երաժշտության կատարումներով, ինչն ավարտվեց շնորհակալական խոսքերով և ծաղիկներ նվիրելով` զույգ դպրոցների պատասխանատուներին, ուսուցչական կազմին ու աշխատակազմին, որոնց ներկայացուցիչները հանդես եկան շնորհավորանքներով, բարեմաղթանքներով ու հորդորներով:
Երեկոն շարունակվեց Կարին Տեր-Մարտիրոսյանի հաղորդավարությամբ, ով ներկաներին հրավիրեց դիտելու դպրոցում իրականացված լուսանկարները: Այնուհետև խոսքը տրվեց Շահինշահրի հոգևոր տեսուչ Տ.Անանաիա ծ. վրդ Գուճանյանին, ով Սպահանի Հայոց թեմում ավարտելով իր առաքելությունը՝ մոտ օրերին թողնելու է Նոր Ջուղան: Հայր Սուրբի ելույթի ավարտին ներկանները հոտնկայս և երկարատև ծափահարություններով գնահատեցին և արժևորեցին Հայր Սուրբի մատուցած ծառայությունն ու Հայոց դպրոցներում ունեցած նրա վաստակը, իսկ դպրոցականները պատասխանատուների ձեռամբ հուշանվեր հանձնեցին Հայր Սուրբին:
Հաջորդ բաժնում կատարվեց շրջանավարտների Երդման կարգ և վկայականների հանձնման արարողությունը, ապա ելույթ ունեցավ թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչ` Նարբեյ Ջարդն Դավուդը:
Երեկոյի եզրափակիչ խոսքը վերապահված էր Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Սիփան եպիսկոպոս Քեչեճյանին, ում հովանավորությամբ կայացել էր նշված հանդիսությունը:
Երեկոյի ավարտին Միսանական լուսանկարվելուց հետո շրջանավարտներ գլխարկները վեր նետեցին և շնորհավորանքներ ընդունելուց հետո մասնակցեցին Կրթահամալիրի կենտրոնական դահլիճում տեղի ունեցավ Ծնողական խորհրդի միջոցով կազմակերպված ընդունելությանը:
Լուսանկարները` հեղինակի