Այժմ «ՆերՈւԺ» ծրագրին կարող են դիմել նաև հայաստանաբնակ երիտասարդները
ՀՀ սփյուռքի նախարարության «ներՈւԺ» ծրագիրն ընդլայնվում է!!!
Շնորհիվ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության` այժմ ծրագրին կարող են դիմել նաև հայաստանաբնակ երիտասարդները։
Այս ձևաչափով «ներՈւժը» հետաքրքիր հնարավորություն է ընձեռում հայաստանաբնակ սթարթափերներին` իրականություն դարձնելու իրենց գործարար գաղափարներն ու ծրագրերը, ինչպես նաև դառնում է հայաստանյան ու սփյուռքյան ստարտափերների հաղորդակցման, փորձի փոխանակման և համագործակցության նոր տեսլականների ձևավորման հարթակ։
Ավելի մանրամասն՝ ստորև հղումով։