ՀՀ վարչապետը Շառլ Ազնավուրի հրապարակում մասնակցեց մեծ շանսոնյեի հիշատակի մոմավառությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մասնակցեց մեծ շանսոնյեի հիշատակի մոմավառության արարողությանը: Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Ազնավուրի հիշատակին հրապարակում դրված ծաղիկների առջև, ապա վառեց իր մոմը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մոմավառությամբ Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու համար նրա անունը կրող հրապարակ են եկել Ազնավուրի արվեստի հարյուրավոր երկրպագուներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանի մայրաքաղաքի հյուրեր: