Լիբանանի նախագահը հրավիրվել է ներկա գտնվելու Արամ Ա-ի քահանայական ձեռնադրության 50-ամյակի տոնակատարությանը

Լիբանանի նախագահ Միշել Աունը օգոստոսի 28-ին ընդունել է Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանին և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիաբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունուն:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են լիբանանյան քաղաքական իրադարձությունները:
Այնուհետև Լիբանանի նախագահ Աունին է հանձնվել հրավեր՝ հոկտեմբերի 21-ին ներկա գտնվելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայական ձեռնադրության 50-ամյակին նվիրված տոնակատարությանը, որի ընթացքում մատուցվելու է Սուրբ պատարագ՝ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում: