Ֆիլադելֆիայի «Մեղրի» պարախմբի ամենամյա միջոցառումը` նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
Հուզիչ է տեսնել հայ երիտասարդների, որոնք սովորում և կիրառում են հայկական ավանդույթները՝ պարի, երաժշտության և մշակույթի միջոցով: Կարևոր է նաև երեխաների ներգրավվածությունը, որոնք հազարավոր կիլոմետրերով հեռու են իրենց հայրենիքից: Համազգային մշակութային միությունը հանդիսանում է այն կարևոր մղիչ ուժը, որը հնարավորություն է տալիս ուժեղացնել երիտասարդների մոտ հայ լինելու զգացողության հիմքերը:
Վերջերս ԱՄՆ Փենսիլվանիայում հարյուրավոր մարդիկ եկել էին ներկա գտնվելու Ֆիլադելֆիայի «Մեղրի» պարախմբի 4-րդ ամենամյա միջոցառմանը: Պարախմբի 38 պատանիների և աղջիկների կողմից ներկայացվեց հարուստ և գեղեցիկ ծրագիր: Այն սկսվեց մասնակիցների տպավորիչ բեմելով. «Հայ ենք մենք» երգի ներքո պարախմբի անդամները պարեցին դրոշները ձեռքերում բռնած:
Պարախմբի ամենաերիտասարդ խումբը՝ «Կոկոն»-ը, գողացել էր հանդիսատեսի սրտերն իր պարերով, անմեղ ժպիտով և գեղեցիկ բեմական հագուստներով:
«Ապագա» միջին խումբն իսկապես ապագա է հաջորդ սերնդի և հատկապես «Մեղրի»-ի համար: Նրանք շարունակում են հավերժացնել մեր ժառանգությունը՝ երգերի, պարերի և ավանդույթների միջոցով:
«Հոյակապ» խմբի մասնագիտական փորձառությունն ամբողջական և պարզ էր, ինչպես նրանց հիասքանչ և զգացմունքային պարը: Պարախմբի անդամների կատարելությունն առկա էր յուրաքանչյուր շարժման մեջ:
Երեկոյի ընթացքում Գևորգ Արթինյանը, վեց հիասքանչ կատարողների հետ միասին, ներկայացրեց պարային գեղեցիկ կատարում՝ Սայաթ-Նովայի «Քամանչա»-ի երաժշտության ներքո, ինչպես նաև ավանդական հայկական քոչարի:
Երեկոյի ընթացքում ներկայացված պարերը բեմադրվել էին Գագիկ Խաչիկյանի (Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան պարախմբի ճանաչված պարուսույց) և Պարգև Սանոսյանի կողմից:
«Մեղրի» խմբի տաղանդավոր երգիչները հարստացրեցին ծրագիրը մի քանի երգերով:
Համերգը մի կարևոր փորձառություն էր, որն արձագանք կգտնի բազմաթիվ հայազգի երիտասարդ պարողների մոտ:
https://www.facebook.com/pg/MeghryDance/about/?ref=page_internal