Փարիզի «Արարատ» պարախումբը ելույթ ունեցավ Վանաձորում

Հուլիսի 24-ին Սփյուռքի նախարարության աջակցությամբ Վանաձորում ելույթ ունեցավ Փարիզից ժամանած «Արարատ» պարախումբը, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15 ամյակը: Պարախումբն առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում:
Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը: Նա շնորհավորեց պարախմբի հոբելյանը և բարի երթ մաղթեց:
«Արարատ» պարախումբը համերգով հանդես կգա նաև հուլիսի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: