Հայաստանում իրանահայ գործարարը և Գագիկ Ծառուկյանը տարածաշրջանում նմանը չունեցող գործարան են հիմնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/07/gorcaran.jpg)
Կոտայքի մարզում՝ դեպի Եղվարդ քաղաք տանող ճանապարհի հարակից տարածքում, ավարտին են մոտենում «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Արմօյլ» ընկերության համատեղ հիմնադրած քսայուղերի գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքները: «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ հիմնադրված այս գործարանի շնորհիվ կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր, կավելանան պետական բյուջե վճարվող հարկերը, Հայաստանը կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան տեղական արտադրանք: Հուլիսի 9-ին գործարան են այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Նավթային Ընկերության ներկայացուցիչները: Նրանց Երևանում ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ Կենտրոն TV տեսանյութում.