Ավստրալահայ քաղաքագետ Սասուն Գրիգորյանն այցելեց Սփյուռքի նախարարություն
Հուլիսի 12-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի խորհրդական Գևորգ Պետրոսյանը ընդունեցին ավստրալահայ քաղաքագետ, Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի խորհրդի անդամ, հանրային քաղաքականության, կորպորատիվ հարաբերությունների մասնագետ Սասուն Գրիգորյանին:
Նախարար Մխիթար Հայրապետյանը ողջունելով Սասուն Գրիգորյանին՝ ծանոթացավ վերջինիս այցի նպատակին, լսեց առաջարկություններ հետագա համագործակցության վերաբերյալ: Ավստրալահայ քաղաքագետը խոսեց իր աշխատանքային գործունեության, նվաճումների և նոր Հայաստանն ավելի հզոր ու մրցունակ տեսնելու մասին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնեց ավելի ակտիվ համագործակցել նախարարության հետ:
Ամփոփելով հանդիպումը՝ Մխիթար Հայրապետյանը հավաստիացրեց, որ կլինի հետագա ակտիվ համագործակցություն:
Հանդիպման վերջում ավստրալահայ քաղաքագետը Սփյուռքի նախարարին նվիրեց իր վերջին գիրքը: