Երևանի նոր քաղաքապետի անունը հայտնի կդառնա հուլիսի 16-ին

Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում ավագանու 46 անդամները կողմ քվեարկեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկին` Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին, ժամը՝ 11.00-ին:

Հավելենք, որ հուլիսի 9-ին հրաժարական էր տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Scroll Up