Ջավախքին նվիրված բարեգործական դաշտահանդես Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի «Հայուհյաց» բարեգործական ընկերության նախաձեռնությամբ ամենամյա կարգով կազմակերպվող Ջավախքին և ջավախահայությանը նվիրված բարեգործական դաշտահանդեսն այս տարի կայացավ հունիսի 29-ին՝ Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության շրջաբակում: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով norjugha.ir կայք-էջին, հայտնում է, որ միջոցառման կազմակերպման գործում ընկերության հետ սերտ համագործակցություն էր ցուցաբերել Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության Կենտրոնական վարչությունը:

Խանդավառ մթնոլորտով այս ծրագրում նախատեսվել էին հետաքրքիր խաղեր, երգ-երաժշտություն և համեղ ուտելիքներ: Նախատեսվել էր նաև նվիրահավաքի կրպակ, ուր ցանկացողներն առիթ ունեցան իրենց սրտաբուխ նվիրատվությունները կատարել` ի  նպաստ Ջավախքին և ջավախահայությանը:

Դաշտահանդեսի հասույթը հատկացվելու է շրջանի Հայ դատի հանձնախմբի կողմից ստեղծված «Ջավախք» հիմնադրամին:

Scroll Up