Տեղի ունեցավ ֆրանսահայ արվեստագետ Լորան Մելիքյանի աշխատանքների ցուցադրությունը
Հունիսի 26-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ֆրանսահայ արվեստագետ, նկարիչ Լորան Մելիքյանի աշխատանքների էլելտրոնային ցուցադրությունը:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Հարգելի՛ Լորան Մելիքյան, սիրով ողջունում եմ Ձեզ Սփյուռքի նախարարությունում: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ներկայացնելու Ձեր աշխատանքները, որոնք, համոզված եմ, նաև Հայաստանում կգտնեն իրենց երկրպագուներին: Նշեմ, որ մենք միշտ պատրաստ ենք սատարելու և աջակցելու Սփյուռքում ստեղծագործող մեր հայրենակիցներին, որոնք իրենց արվեստով միշտ հիշեցնում են հայկական ստեղծագործ մտքի և շնորհի մասին»:
Լորան Մելիքյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը ցուցադրության կազմակերպմանը աջակցելու համար: