Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայկ Լեփեջյանին

Հունիսի 20-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ավստրալիայի «Հայաստան-Սփյուռք» գործակցության մարմնի կազմակերպիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Հայկ Լեփեջյանին:

Պարոն Լեփեջյանը ողջունեց նախարարին և նշեց, որ շուտով հրատարակելու են մի եզակի գրքույկ, որտեղ ցանկանում են ներառել նաև նախարարի ողջույնի խոսքը: Նախարարը սիրով ընդունեց առաջարկը:

Միևնույն ժամանակ, հայ երգչուհիների մասնակցությամբ, նոյեմբերի 10-16 ծրագրում են համերգ ու խնդրեց նախարարին օժանդակել վերջիններիս վիզաների ձևավորման հարցում: Մխիթար Հայրապետյանը նշեց, որ կփորձի ամեն կերպ աջակցել վերոնշյալ ծրագրի իրականացմանը:

Scroll Up