Ամերիկահայ բժիշկներն աշնանը բուժծառայություններ կմատուցեն Հայաստանում և Արցախում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/06/հիմնադրամ.jpg)
Անհրաժեշտ դեղերի պաշարով ու բժշկական սարքավորումներով սեպտեմբերին Հայաստան կգան ամերիկահայ 40 բժիշկներ։ «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողները 2015-ից սկսած ամեն տարի բուժծառայություններ են մատուցում Նոյեմբերյանի հիվանդանոցում։ Այս տարի նրանց օգնությունը նաև Արցախ կհասնի․ կաշխատեն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Հայաստան համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջին, հայտնում է, որ Սիմոն Քյոշքերյան, Արբի Նահապետյանն ու Բեկի Բերբերյանը ճանաչողական այցով եղել են Արցախում, ծանոթացել հիվանդանոցների գործելաոճին, աշնանը կվերադառնան՝ տեղացի բժիշկներին օգնելու։ Ծրագիրը համակարգում է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամ կազմակերպությունը։