Բրյուսելում կայացավ «Հայ ասպետ» խաղը
Բրյուսելի «Առաջընթաց» միության հայկական դպրոցի պատերից ներս օրերս կայացավ հերթական միջոցառումը, որը մեծ իրարանցում էր առաջացրել։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Հասմիկ Բաքմասյանը, ոգևորված էին և՛ աշակերտները, և՛ դպրոցի տնօրինությունը, և՛ ծնողները՝ յուրաքանչյուրը յուրովի։ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման աշխատանքները մեծ խանդավառությամբ և առանձնահատուկ պատասխանատվությամբ էին համակել բոլորին։ Այս հոբելյանական տոնի շրջանակներում դպրոցում առաջին անգամ մեկնարկեց «Հայ Ասպետ» խաղը, որի ժամանակ իրենց գիտելիքներով փորձեցին մրցել աշակերտները։ Միջոցառման կարևորությունը, «Հայ Ասպետ»-ի մեկնարկը անթաքույց հպարտությամբ ու հուզմունքով էին պարուրել բոլորին։
Ձեռնարկն անցավ յուրահատուկ ջերմ ու հաճելի մթնոլորտում։