Սփյուռքի նախարարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Հունիսի 12-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նախարարը ծանոթացել է հիմնադրամի առօրյային, իրականացրած և իրականացվելիք ծրագրերին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը և նշել, որ սիրիահայերի հետ կապված խնդիրներում սերտ համագործակցություն են ունեցել Սփյուռքի նախարարության հետ, ինչը, համոզված են, հետագայում ևս կշարունակվի:
Առանձնազրույցից հետո կողմերը վստահեցրին, որ այսուհետև ՀՀ սփյուռքի նախարարությունն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամն առավել ակտիվորեն կհամագործակցեն: