Տեղի կունենա օպերային երգիչ Գևորգ Հաճյանի մենահամերգը

Հունիսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաճյանի մենահամերգը:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, համերգային ծրագիրը նվիրվում է Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հչռակման 100-ամյակին:

Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Դանիել Երաժիշտի ստեղծագործությունները և ազգային-հայրենասիրական երգեր:

Scroll Up