Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամները հանդիպել են  Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ

Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին:

ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳն մամուլի ծառայությունից, Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին` Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը բերած շարունակական նպաստի համար և վստահություն հայտնեց հետագայում ևս սերտ համագործակցության շարունակման կապակցությամբ:

Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը խորհրդի անդամների անունից շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին նորանշանակ դեսպանին, վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

ՏեղեկանքՖրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF), որը հիմնվել է 2001 թվականին, միավորում է չորս տասնյակից ավելի ֆրանսահայ քաղաքական, մշակութային, մարզական, կրթական, մաս­նա­գիտական և այլ կազմակերպությունների և ունի երեք տարածաշրջանային գրասենյակ՝ CCAF Իլ-դը-Ֆրանս (Փարիզ և հյուսիսային շրջաններ), CCAF Կենտրոն (Լիոն և կենտրոնական շրջաններ), CCAF Հարավ (Մարսել և հարավային շրջաններ):

Scroll Up