Դեքմեջյանը ԱՄՆ պետության մեջ բարձր է պահել հայ ժողովրդի հեղինակությունը

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ
ՋՈՐՋ ԴԵՔՄԵՋՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Հարգելի հայրենակիցներ,
Խոր վշտով տեղեկացանք ամերիկահայ հայտնի հասարակական քաղաքական գործիչ, Կալիֆորնիայում մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած՝ Սենատի անդամ, նահանգային Սենատոր, գլխավոր դատախազ, նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի մահվան մասին:
Աշխատանքային գործունեության յուրաքանչյուր ոլորտում Դեքմեջյանը մշտապես իրեն դրսևորել է որպես գիտակ և բանիմաց մասնագետ՝ ամերիկահայության, ինչպես նաև ԱՄՆ պետության և հասարակության մեջ բարձր պահելով հայ ժողովրդի հեղինակությունը:
Վերոնշյալի գնահատանքը և ապացույցը բարձրագույն պարգևներն են, որոնց արժանացել է նա իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում:
Ջորջ Դեքմեջյանի գործունեությամբ հպարտացել են սփյուռքահայերը, հատկապես ամերիկահայերը:
Անդառնալի այս կորստի պահին կիսում ենք Ջորջ Դեքմեջյանի բոլոր հարազատների ապրած ցավը, ամոքում նրա ընտանիքի անդամների վիշտը և ցավակցում մեր ազգի պայծառ զավակի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Թո՛ղ Աստված լուսավորի նրա հոգին:
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ