Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին և Հայաստանի Հանրապետության 100-րդ ամյակին նվիրված միջոցառում Իրաքում
Հովանավորությամբ Իրաքի Հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի, Հայոց ազգային վարժարանը ապրիլ 21-ին, Կյուլպենկյան սրահում, միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված` Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Իրաքի Հայոց Առաջնորդարանի կայք-էջին, հայտնում է, որ ձեռնարկին ներկա էին Իրաքի Հայոց թեմի առաջնորդը, կենտրոնական վարչության անդամներ, ուսուցիչներ և աշակերտների ծնողներ: Դպրոցի աշակերտները հանդես եկան հայրենասիրական և գրական ելույթներով: