Հոլանդահայերը հանրահավաք-ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում

Ապրիլի 22-ին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրահավաք-ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով «Նիդերլանդական օրագրին»: 

Իսկ ահա ապրիլի 24-ին կկայանան ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդներում հայկական հուշարձանների մոտ:

Նշենք նաև, որ Նիդերլանդներում հայ ուսանողական «Գլաձոր» միության պատվիրակությունը մեկնել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին։ Ապրիլի 24-ին պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդում և Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ անունից ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Scroll Up