Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շարժայում

Ապրիլի 23-ին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Մեսրոպ եպս. Սարգսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
Երեկոյան ժամերգությանը հաջորդեց մոմավառության արարողություն, ինչից հետո Պիեռ Քեոսեյան սրահում տեղի ունեցավ Երևանից ժամանած պրոֆ. Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերը Թուրքիայում» թեմայով դասախոսությունը: