Ֆրանսիայում ցուցադրվել են Արսեն Հակոբյանի վավերագրական ֆիլմերը

Ապրիլի 22-ին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում տեղի ունեցավ Արսեն Հակոբյանի վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը, որը կազմակերպել էր «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը՝ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, Արսեն Հակոբյանը ներկայացրեց 2 ֆիլմ ` «Արցախ-Նախիջևան. հանցավոր լռություն», որը ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը,  և «Արարատից դեպի Եվրոպա» ֆիլմը, որտեղ բավականին մանրամասն խոսվում է, թե ինչպես քրիստոնեական  մշակույթը տարածում գտավ Արարատից դեպի Եվրոպա:

Ֆիլմերը, որոնք թարգմանված էին ֆրանսերեն, շատ հետաքրքիր էին և տեղեկատվական: Թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ դիտեց: Ավարտին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հեղինակի հետ:

Scroll Up