Տորոնտոյում կկայանա Գևորգ Հաջյանի համերգը

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, ապրիլի 24-ին, ժամը՝ 20:00-ին, Տորոնտոյի Հայ երիտասարդական կենտրոնի Համազգային թատերասրահում (հասցե՝ 55 Halcrown Place, Toronto) կկայանա Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջհամայնքային հանդիսավոր մենահամերգ, որի ընթացքում ելույթ կունենա կոմիտասյան դասական երգերի մեկնաբան Գևորգ Հաջյանը: Երգչին կնվագակցի դաշնակահարուհի Թալին Կըլըբոզյան Արթինյանը, ասմունքով հանդես կգա Թամար Տոնապետյան Կուզույանը:

Կոմիտաս Վարդապետի խնկելի հիշատակին նվիրված և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին ձոնված համերգի կազմակերպիչը Տորոնտոյի միջհարանվանական մարմինն է՝ հովանավորությամբ Գերաշնորհ Տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի և Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և նախագահությամբ տեր և տիկին Վահե և Հռիփսիմե Թոքմաքջյանների:

Մենահամերգի ավարտից հետո ծաղկեպսակ կզետեղվի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին:

Համերգի մուտքն ազատ է:

Scroll Up