«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Արցախում գտնվող հուշարձանները թվագրվում են քարե դարից մինչև ուշ միջնադար. ոլորտի պատասխանատու

Արցախում հուշարձանների պահպանության պետական ցուցակում հաշվառված է ավելի քան 4000 հուշարձան:

Այս մասին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ , ըստ «Արցախպրես»-ի ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Արցախի տարածքում գտնվող բոլոր պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները ներառված են հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Դրանք պարբերաբար համալրվում են նորահայտ հուշարձաններով, ինչպես նաև գտնվում պետական հսկողության տակ:

«Արցախի տարածքում գտնվող հուշարձանները վերաբերում են շատ տարբեր ժամանակների` քարե դարից մինչև ուշ միջնադար: Հետևաբար, եթե նայենք կրոնական բաժանման տեսանկյունից, կան հուշարձաններ, որոնք պատկանում են այն ժամանակներին, երբ անգամ ներկայիս համաշխարհային կրոնները չկային: Ուստի ասել, թե քանիսն են քրիստոնեական, քանիսը՝ ոչ, հնարավոր չէ: Կոնկրետ մահմեդական դավանանքին պատկանող հուշարձանների թիվը հուշարձանների պետական ցուցակում հասնում է շուրջ երեք տասնյակի»,- նշել է Ն. Երանյանը:

Նրա խոսքով՝ Արցախում բազմաթիվ են ինչպես պատմամշակութային, այնպես և բնական հուշարձանները: «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող արգելոցներից երեքը պատմամշակութային են, երկուսը` բնապատմական:

«Արցախում գտնվող հուշարձանները ֆիզիկապես հասանելի են բոլորի համար: Գուցե դրանց մի մասը դժվարամատչելի վայրում է գտնվում, կամ քիչ է հանրահռչակված, ինչի պատճառով քիչ է այցելությունների թիվը: Անընդհատ տարվում են աշխատանքներ նմանատիպ հուշարձանների հանրահռչակման, տեղեկատվական վահանակների, տարբեր ցուցանակների և այդ հուշարձանների շրջակայքի բարեկարգման ուղղությամբ: Եթե խոսենք հուշարձանների բացառիկության մասին, ապա հարկ է նշել, թե ինչ նկատի ունեք՝ բացառիկ ասելով: Ցանկացած հուշարձան Արցախում ունի իր պատմամշակութային արժեքը և հետաքրքրությունը»,- ավելացրել է Ն. Երանյանը:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 18-ը, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օրն է: Այն ընդունվել է 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրներում տարբեր միջոցառումներ են իրականացվում. այցելություն հուշարձաններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ:

Scroll Up