Չորս հայեր Էլիս կղզու Պատվավոր մեդալ կստանան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/84245.jpg)
ԱՄՆ Էլիս կղզու Պատվավոր մեդալ ստացողների թվում կլինեն չորս ամերիկահայեր:
Այս մասին հայտնում է հայ-ամերիկյան news.am-ը:
Պարգեւները հանձնելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին: Այս տարի մեդալը կստանան չորս հայեր՝ Ջոն Չարլզ Գալիյանը, Վիգեն Սեփիլյանը, Ջոն Բիլեզիկյանը եւ աշխարհահռչակ արտդիլեր եւ գալերիստ Լարի Կակոսյանը:
Էլիս կղզու Պատվավոր մեդալը շնորհվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիներին, որոնք այն մարդկանց օրինակ են ծառայում, որոնք իրենց կյանքը նվիրել են հասարակությանը ծառայելուն, պահպանում եւ հարգում են իրենց պատմությունը, ավանդույթները եւ արժեքները: Կազմակերպությունն այս պարգեւով գնահատում է ԱՄՆ զարգացման մեջ ներգաղթյալների եւ նրանց երեխաների փորձն ու ավանդը:
Անցյալ տարի 8 հայեր էին Պատվավոր մեդալ ստացել: