Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպել է հոլանդահայ կառույցների ներկայացուցիչների հետ. տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/դեսպան1.jpg)
Ապրիլի 11-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավոր Վիլհելմ Ալեքսանդին: Վերջինս նշանակում է, որ Ն.Գ. պարոն Գարեգին Մելքոնյանը սահմանված կարգով ու լիազորություններով պաշտոնապես անցնում է իր պարտականությունների կատարմանը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Նիդերլանդական օրագրին», հայտնում է, որ նույն օրը ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին հոլանդահայ կազմակերպություններին և կառույցների ներկայացուցիչներ:
Հակիրճ ելույթով նորանշանակ դեսպանը պատմեց Հաագայում հատուկ արարողակարգով Noordeinde թագավորական պալատում ընդունելության, Վիլհեմ Ալեքսանդրին հավատարմագրեր հանձնելու և նրա հետ մոտ կես ժամ ունեցած զրույցի մասին: Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման, համագործակցության մասին: Դեսպանը կարևոր համարեց նաև կապը հայ համայնքների հետ, խոստացավ մոտիկից ծանոթանալ հայ համայնքների և կառույցների գործունեությանը:
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհավորեցին դեսպանին և հաջողություններ մաղթեցին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: