Հայկական խաչքարի բացում՝ Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում

Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեկեղեցում՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար կբացվի: Նիդերլանդական մի շարք լրատվամիջոցներ՝ մասնավորապես HET PAROOL և  AT5/NU.nl կայքերն արդեն հայտնել են այդ մասին:
Հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է Ամստերդամի Ս.Գրիգոր Նարեկացի հիմնադրամը  և իրականացվել Նիդերլանդների մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաև Նիդերլանդների հայ համայնքի, համասփյուռ հայության և հոլանդացիների ֆինաանսական օժանդակության շնորհիվ: Նախապատրաստական աշխատանքներն ընթացել են Սուրբ Հոգի Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ։
Հուշարձանի բացման արարողությանը հրավիրված են Նիդերլանդների քաղաքական, հասարակական և մշակույթային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանիը  ներկայացնող պաշտոնատար անձիք։  Սպասվում է նաև Ամստերդամի և ամբողջ Նիդերլանդների հայ համայնքի ակտիվ մասնակցությունը։
«Վստահ ենք, որ հուշարարձանի տեղադրումը Ամստերդամում՝ Եվրոպայի մշակութային և մտավոր կենտրոններից մեկում, կլինի հայ համայնքի շատ սերունդների հոգու արտահայտություն՝ հնարավորություն տալով հարգանքի տուրք մատուցել սրբադասված նահատակներին մի քաղաքում, որն  ազատասիրության և հանդուրժողականության խորհրդանիշ է»,-ասվում է Ս.Գրիգոր «Նարեկացի» հիմնադրամի վարչության տարածած հայտարարության մեջ:
«Նիդերլանդական օրագիր»
Scroll Up