Հայաստանում օճառի արտադրությունը շարունակում է աճել

Հայաստանում օճառի արտադրությունը շարունակում է աճել։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Ինչպես տեղեկանում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է 67.3 տոկոսով և կազմել 18.4 տոննա: 2017 թ-ի հունվարին մեր երկրում արտադրվել է 11 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2.2 անգամ ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվարին արտադրվել է 205 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 93.7 տոննա: