Վալանսի «Ապիլի 24» կոմիտեն հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, փետրվարի 28-ին՝ Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի առիթով, Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ապիլի 24» կոմիտեի համանախագահներ Գրիգոր Ամիրզայանը, Ջորջ Ռասթկլանը, Ջորջ Իսաչյանը, կոմիտեի անդամներ Ջորջ Երեցյանը, Խոսրով Իլիոզերը և Նազո Ջինբաշյանը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշակոթողի մոտ մոմավառություն են կազմակերպել, ապա ծաղիկներ խոնարհել:
Գրիգոր Ամիրզայանը, հարցազրույց տալով ֆրանսիական «Le Dauphiné Libér» օրաթերթին, իր խոսքում շեշտել է, որ հայ ժողովուրդը 30 տարի շարունակ սպասում է այս հարցի արդարացի լուծմանը՝ պահանջելով միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացմանը և հայկական ջարդերի կազմակերպիչների պատժմանը: