Մայրենիի օրը` «Նռանի» կիրակնօրյա դպրոցում

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Ֆրանսիայի Իսի լե Մուլինո քաղաքի «Նռանի» արվեստների կիրակնօրյա դպրոցում փետրվարի 21-ին տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված միջոցառում և «Անահիտ» հայկական ֆիլմի դիտումը: Միջոցառման կազմակերպիչներն են եղել Նարինե Սարգսյանն ու Արմինե Գաբրիելյանը:
Հավելենք նաև, որ արվեստների կիրակնօրյա դպրոցում, որի հիմնադիրն է Աննա Մաճկալյանը, դասավադվում են հայոց լեզու, մշակույթ, պատմություն, թատրոն: