Սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Փետրվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անցկացրեց խորհրդակցություն:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները, զեկուցեցին առաջիկա անելիքների ու միջոցառումների մասին:

Նախարարը կարևորեց «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի վերջնական ամփոփումը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, «Սփյուռք» ամառային դպրոցի, Լրագրողների 9-րդ և ճարտարապետների ու ճարտարագետների չորրորդ համաժողովների, համահայկական երիտասարդական ֆորումի նախապատրաստական աշխատանքների պատշաճ ընթացքը, Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակներին նվիրված համայնքային միջոցառումների անցկացումը, հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների հետ տարվող աշխատանքները:

Ամփոփվեցին Մայրենիի օրվան նվիրված Հայաստանում և Սփյուռքում իրականացված միջոցառումների արդյուները:

Scroll Up