Սփյուռքի նախարարն ընդունեց Ռումինիայի հայոց թեմի առաջնորդին

Փետրվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի հայոց  թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանին:

Ողջունելով Թեմակալ Առաջնորդին` նախարարը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, նախանձախնդիր վերաբերմունքը համայնքային և եկեղեցական հարցերի լուծմանը:

Նախարարը կարևորեց համայնքում սփյուռքի նախարարության 2018 թվականի ծրագրերի հանրահռչակումը, երիտասարդների ներգրավումը:

Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, հայրենադարձության խրախուսմանն ուղղված ձեռնարկները:

Scroll Up