Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված կոնֆերանս Բարսելոնայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/Artsakh-Conferencia.jpg)
2018 թվականին նշվում է Արցախյան շարժման 30-ամյակը։ Այս խաղաղ և ԽՍՀՄ Սահմանադության շրջանակներում իրականացվող գործընթացն այլ շարունակություն ստացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Սումգայիթում և Խորհրդային Ադրբեջանի այլ քաղաքներում դաժանաբար սպանվեցին հայ խաղաղ բնակիչներ, իսկ մի մասը թողնելով իր ողջ ունեցվածքը՝ հեռացավ երկրից: 1991 թվականին Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրած պատերազմին վերջ դրվեց 1994 թվականի զինադադարով, որը սակայն մինչև օրս չի հարգվում Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, Բարսելոնայի հայկական մշակութային միությունը, համագործակցությամբ Ազգային փոքրամասնությունների կենտրոնի (CIEMEN), փետրվարի 20-ին կազմակերպում է կոնֆերանս` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին։
Բանախոսելու են լրագրող, VilaWeb լրատվամիջոցի տնօրեն Վիսենտ Պարտալը, քաղաքագետ և հետխորհրդային տարածաշրջանի վերլուծաբան Աբել Ռիուն: Միջոցառումն իր ներկայությամբ կպատվի, ինչպես նաև ելույթ կունենա Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը։
Կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 20-ին, ժամը՝ 19:30-ին, Ազգային փոքրամասնությունների կենտրոնում (հասցե՝ Carrer de Rocafort, 242 bis, 2n Barcelona):