ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ս․Դ․ Հնչակյան Կուսակցության 130-ամյակի տոնակատարությանը

Հունվարի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ս․Դ․ Հնչակյան Կուսակցության 130-ամյակին նվիրված և ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 11-րդ համագումարի բացման արարողությունը։

Միջոցառման մեկնարկին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փոխանցեց ՍԴՀԿ կազմավորման 130 ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Հիմնադրումից ի վեր ՍԴՀԿ-ն եղել է հայոց ազգային կյանքի առաջատար ուժերից մեկը: Տարիների հեռվից ՍԴՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած հիմնական սկզբունքներին` հայապահպանությանը և Հայկական հարցի արդար լուծմանը: Անկախությունից ի վեր ՍԴՀԿ-ն իր մասնակցությունն է բերում նաև Հայոց պետականության կայացման և զարգացման գործում»:

Scroll Up