2017թ. հաջողության հասած հայեր. քաղաքականություն
«Հայերն այսօր»-ը «2017թ. հաջողության հասած հայեր» խորագրի ներքո ներկայացնում է 2017 թվականին ամենատարբեր ոլորտներում նշանակալի հաջողություններ գրանցած հայերին:
Շարքի առաջին բաժնում կանդրադառնանք քաղաքականության ասպարեզում հաջողած հայերին:
– Գլեդիս Բերեջիկլյանը հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ դառնալով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը:
– Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հուլիսի 17-ի նիստի ժամանակ հայազգի 68-ամյա Ժորժ Կեպենիկյանին ընտրել է քաղաքապետ:
Կեպենիկյանը մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ է, Հայոց ցեղասպանությունը վերապրածների որդի:
– Վիրահայ Գեորգի Տումասյանը դարձել է ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ, Խաղաղության հիմնադրամի նախագահ:
– Մայիսի 1-ին, Գլենդելի քաղխորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ Գլենդելի քաղաքապետ են ընտրել քաղխորհրդի անդամ Վարդան Կարապետյանին: 2003 թվականից սկսած՝ նա ընդգրկված է եղել Գլենդելի քաղաքապետարանի տարբեր հանձնախմբերի մեջ, ինչպես օրինակ՝ ճարտարապետական հանձնախմբում:
– Քնարիկ Բուժիկյանն ընտրվել է Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգային դատախազ:
– Հունիսի 18-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրություններ, որի արդյունքում պատգամավոր է ընտրվել Ժակ Մարիլոսյանը: Նա հաղթանակ է տարել Փարիզի արվարձան Սեն Կլուում:
Ժակ Մարիլոսյանը ներկայացնում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» կուսակցությունը:
– Գիյոմ Գասպարյանը ընտրվել է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր: Գիյոմ Գասպարյանը ՏՏ ոլորտի մասնագետ է, ինչպես նաև Մակրոնի ղեկավարած «Առաջ» շարժման ակտիվ անդամներից:
– Դանիել Կազայանն ընտրվել է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր: Նա 52 տարեկան է, Լիոնի հայաշատ շրջաններից մեկի՝ Դեսինի բնակիչ: Դանիել Կազայանը միայն վերջերս է սկսել զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Մինչ այդ նա գործունեություն է ծավալել ձեռնարկատիրության ոլորտում: Կազարյանը նաև «Հայկական հիշողության» ազգային կենտրոնի նախագահն է:
– Սիլվի Գոշե Թաբոյանն ընտրվել է Ֆրանսիայի Գիլերանդ Գրանժի քաղաքապետ:
– Վրաստանի 2017 թվականին ձևավորված խորհրդարանում ընդգրկված են 3 հայ պատգամավոր` Հենզել Մկոյանը, Ռուսլան Պողոսյանը, Սամվել Մանուկյանը: Երկուսն ընտրվել են համամասնական, ﬔկը` ﬔծամասնական կարգով:
– Արամ Էլակոզը հաղթանակ է տարել Լավալի ընտրություններում՝ դառնալով Լավալի քաղաքապետական խորհրդի անդամ: Արամ Էկալոզը մոլեկուլար կենսաբան է: Դոկտորական աստիճանը ստացել է Ստրասբուրգի Louis Pasteur համալսարանում: Աշխատել է տարբեր դեղագիտական ընկերություններում: Երկար տարիներ աշխատել է Քվեբեքի Հայ դատի հանձնախմբում:
– Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտության ոլորտի խորհրդականների խորհրդի կազմում 3 հայ է ընտրվել՝
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Վ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Հարություն Ավետիսյանը, Սկոլկովի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտյում Օհանովը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Պողոսյանը:
– Հայազգի թեկնածու Արիս Պապիկյանը Տորոնտո քաղաքի Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել Կանադայի Օնտարիո նահանգի երեսփոխանական Պահպանողական կուսակցության ընտրություններում: 2018 թվականի հունիսի 7-ին կայանալիք երեսփոխանական ընտրություններում Պահպանողական կուսակցությունը կներկայացնի Արիս Պապիկյանը:
– Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը մարտի 6-ին նշանակվել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ:
– Հուրի Տեր–Սարգիսյանը օգոստոսին նշանակվել է Լիբանանի Հանրապետության կառավարության Կենտրոնական քննիչ խորհրդի ընդհանուր քննիչ:
– Հասմիկ Տանձիկյան–Խուրին հոկտեմբերին Լիբանանի կառավարության կողմից նշանակվել է Տնտեսական ընկերային խորհրդի անդամ:
– Գևորգ Վերմիշյանը նշանակվել է «Մեգաֆոն» ընկերության գործադիր տնօրեն: Մինչ այդ նա զբաղեցնում էր ընկերության ֆինանսական տնօրեն պաշտոնը:
-Ռուսաստանաբնակ Արսեն Գրիգորյանը նշանակվել է Տվերի նահանգապետի տեղակալ: Նոր պաշտոնում նա համակարգելու է արտակարգ իրավիճակների կանխարգելման և լուծման հետ կապված հարցեր:
– Ռուդիկ Գրիգորյանը նշանակվել է Մոսկվայի ճանապարհային ոստիկանության ղեկավար: Նա ծնվել է Հայաստանում: 1992-2014 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել առևտրային և անվտանգության կառույցներում: 2015 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Արբատի թաղամասի տնտեսության, առևտրի և ծառայությունների վարչության պետի տեղակալի պաշտոնը:
– ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Յուրի Գրիգորիի Խաչատուրովը ապրիլի 14-ին Ղրղըզստանում կայացած ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար:
Շարունակելի