Վրաստանը Հայ առաքելական եկեղեցուն 237 հազար դոլարի փոխհատուցում կվճարի

Վրացական կառավարության՝ 2014 թվականի հունվարի 27-ի թիվ 117 որոշման 4-րդ գլխի 2-րդ կետի համաձայն՝ կրոնական գործերի պետական հանձնաժողովին հանձնարարվել է բաշխել խորհրդային ժամանակահատվածում պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացված գումարները, news.am-ի փոխանցմամբ, հաղորդում է religion.geo.gov.ge-ն:
Կրոնական համայնքների միջեւ գումարների բաշխման որոշումը կայացվել է խորհրդակցությունների արդյունքում և փաստացի իրավիճակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա (հավատացյալների թիվը, հոգեւորականների թիվը, կրոնական շինությունների եւ կառույցների քանակը):
Նշված նպատակով հատկացված 45 00000 լարիից (1 USD = 2.5 լարի) այս փուլում կրոնական համայնքների միջեւ կբաշխվի միայն 3 500 000 լարին: Այդպես,
Վրաստանի իսլամական համայնքին կհատկացվի 2 200 000 լարի, Վրաստանի հայ առաքելական քրիստոնեական համայնքին` 600 000 լարի (վեց հարյուր հազար կամ 237 հազար դոլար), հռոմեական կաթոլիկ համայնքին` 400 000 լարի, Վրաստանի հրեական համայնքին` 300 000 լարի: Մնացած 1 000 000 լարին կբաշխվի ավելի ուշ, հայտնում է «Բլագովեստինֆո»-ն: