Դամասկոսում ՀՀ դեսպանատունը հաստատում է Աֆրինում մեկ հայի վիրավորվելու փաստը. ԱԳՆ

Դամասկոսում ՀՀ դեսպանատունը հաստատում է Աֆրինում մեկ հայի վիրավորվելու փաստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախնական տեղեկությունների համաձայն, Աֆրինում քրդերի դեմ թուրքական գործողությունների ընթացքում ռումբ է ընկել մի տան վրա, որը պատկանել է հայի։

Նշենք, որ Թուրքիան հունվարի 20–ին նախաձեռնել է Աֆրին ներխուժման գործողությունը, որին առաջնագծում մասնակցում են թուրքական հովանավորությամբ ստեղծված տարբեր զինված խմբավորումները։ Թուրքական կանոնավոր բանակի ուժերը 2–րդ գիծ են առաջ շարժվում։ Նշենք, որ թուրքական պաշտոնական տեղեկությունների համաձայն թուրքական կանոնավոր բանակը տվել է 3 սպանված։

Մինչեւ պատերազմական գործողությունները Աֆրինում բնակվել են մեծ թվով հայեր, հայաբնակ է եղել նաեւ հարեւանությամբ գտնվող Ազազ գյուղը: Այս պահին Աֆրինում ու Ազազում հայեր չեն բնակվում, իսկ ժամանակին գործող հայկական եկեղեցիներն ու մշակութային տները ավերված են:

Scroll Up