Մենք ունենք շատ կայուն կապ Սփյուռքի նախարարության հետ. Աբխազիայի հայկական համայնքի ղեկավար

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Աբխազիայի ռազմական և քաղաքական գործիչ, Աբխազիայի հերոս, հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանի հետ, ով ներկայացնում է, թե ինչ խնդիրներ ունեն Աբխազիայում մեր հայրենակիցներն ու ինչպես են այդ խնդիրներին լուծումներ տալիս:
– Պարոն Տրապիզոնյան, քանի՞ հայ է բնակվում Աբխազիայում, որքանո՞վ են հայերն ինտեգրված տեղի հասարակությանը: Աբխազիայում հայկական կառույցների ներկայացուցիչները միաձայն նշում են, որ վերջին տարիներին նկատվում է դրական առաջընթաց Հայաստանի հետ տեղի համայնքի փոխհարաբերություններում: Ինչպիսի՞ ծրագրեր են իրագործվում, որպեսզի տեղի հայերի կապը հայրենիքի հետ չընդհատվի:
Սփյուռքի նախարարությունն ապրիլ ամսին որակավորման բարձրացման համար մեզ մոտ ուղարկեց տարրական դասարանների ուսուցիչների: Կան նաև այլ ծրագրեր, բայց սա մեզ համար ամենակարևորն է: Երկու տարին մեկ՝ անցկացվում է Հայաստանի սփյուռքի նախարարության և Հայաստանի կրթության նախարարության համաժողովը: Եվ մենք մասնակցում ենք այդ բոլոր համաժողովներին:
– Դուք ասացիք, որ Աբխազիայում գործում է 25 հայկական դպրոց, սակայն որքանով մենք տեղյակ ենք, Աբխազիայի հայկական համայնքը մանկավարժական կադրերի պակաս ունի, բացի այդ՝ կա նաեւ հայկական դպրոցների թվի կրճատման միտում, ինչի՞ հետ է դա կապված:
– Ցավոք՝ այո՛, դա այդպես է: Աբխազիայի հայկական դպրոցներում աշխատում են հիմնականում խորհրդային ժամանակների մանկավարժներ: Կադրերի պակաս իսկապես կա: Աբխազիայի համալսարանում գործում է հայկական բաժին, որտեղ պատրաստում են դասվարներ, իսկ մնացած մասով, իհարկե կա խնդիր: Ինչ վերաբերում է հայկական դպրոցների թվի կրճատմանը, ասեմ, որ դա պայմանավորված է նրանով, որ գյուղական վայրերից մարդիկ պարբերաբար տեղափոխվում են շրջկենտրոններ ու քաղաքներ, գյուղական համայնքներում աշակերտների թիվը նվազում է եւ այլեւս նպատակահարմար չի լինում առանձին դպրոց պահելը:
-Այո, իհարկե, օգնում է, Ռուբեն Ալբերտին հատկապես վերջին տարիներին չափազանց շատ է աջակցում Աբխազիայի հայկական համայնքին: Նա աջակցել է Աբխազիայում միակ եկեղեցու կառուցման, մշակութային կենտրոն ստեղծելու, դպրոցների վերակառուցման և շահագործման հարցերում: Այդ ամենը բյուջեից ֆինանսավորում չի ստանում: Աշխատանքները կատարել ենք մեր մտերիմ մարդկանց, բարերարների նվիրատվությունների շնորհիվ: Մեզ նաև Սամվել Կարապետյանն է օգնում և մեր այլ հարգելի ընկերները: Ռուբեն Թաթուլյանը վերջին ժամանակներում շատ է օգնում դպրոցներին, անգամ հեռավոր գյուղերին միկրոավտոբուս է նվիրել, որպեսզի տեղափոխեն երեխաներին: Նա նաև վճարել է ԲՈւՀ-ի հայկական բաժնի ուսանողների ուսման վարձը, ինչպես նաև կրթաթոշակ է վճարում: Այնպես որ՝ մեծ է նրա ներդրումը հայկական համայնքի կյանքում: Անձամբ ես՝ երախտապարտ եմ, որ կա այնպիսի մարդ, ինչպիսին Ռուբեն Թաթուլյանն է: Լավ կլիներ, որպեսզի այդպիսիները շատ լինեին:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեզ աջակցում և օգնում են: Այսօր կյանքն Աբխազիայում փոքր-ինչ դժվար է, բայց ես կարծում եմ, որ այդ դժվարությունները միասին կհաղթահարենք: Երախտապարտ ենք Արցախին, երախտապարտ ենք Հայաստանին, որ աջակցում և օգնում են մեզ: