Երուսաղեմի քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան

Հունվարի 16-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատն այցելել է Հայոց Պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քաղաքապետը տեղեկացել է Հայոց Պատրիարքի մտահոգությունների և ապագա ծրագրերի մասին: Սրբազան Հայրը խոսել է Սուրբ Փրկչի, Սուրբ Հակոբի գմբեթների նորոգության, Կարապետ Եպիսկոպոսի արտի վրա հարկաբաժին կառուցելու, Փիլիպպոսի աղբյուրի հայկական հողի վրա բացօթյա խորան կառուցելու, դեպի Ակեղդամա տարին մեկ անգամ ուխտագնացություն կազմակերպելու և մի շարք այլ հարցերի շուրջ:

Scroll Up