Տարեմուտի հանդես՝ Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների համար

Դեկտեմբերի  24-ին Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախաձեռ­նությամբ «Թան» սրճարանում համայնքի  ներկայացուցիչների և կիրակնօրյա դպրոցի աշակերտների հա­մար կազմակերպվել էր Նոր Տարվա  հանդես: Հայկական սրճարանը առավոտից տոնական տեսք էր ստացել և իր հյուրընկալ դռնե­րը բացել մեր հայրենակիցների առաջ։ Հավաքվել էին  փոքրերն ու մեծերը, որպես­զի միասին նշեն  մեր հայկական  Նոր Տարին և Սուրբ  Ծնունդը:

Հնչում էին ուրախ երգն ու պարը, «Նաիրի» պարային խմբի  աղջիկները հիացնում էին իրենց նազանքով, իսկ երբ առաջ եկան Կատվալլյան 4 եղբայրները  և նրանց երեքամյա քույրը՝ Գոհարիկը,  և կատարեցին  «Մենք քաջ տոհմի զավակներն ենք» երգը, սրճարանը թնդաց ծափողջույն­ների տարափից։ Դրան հաջորդեցին հայկական ազատագրական երգերը։ Ներկաներին հիացրեց Օֆելյա  Խաչատրյանը  գեղեցիկ կատարմամբ լսեցինք «Մենք հայ ենք» երգի հրաշալի կատարմամբ։ Համերգը՝ համերգ, բայց, իհարկե, բոլորը սպա­սում էին ամանորյա նվերների։ Եվ երբ դռներում երևացին Ձյունանուշն ու Ձմեռ պապը, բոլորը հասկացան, որ այդ «բացն» էլ շուտով կլրացվի։ Եվ իրոք, հովանավոր­ները, համայնքի  նախագահ Սահակ Սալումյանի նախաձեռնությամբ, հոգացել էին այն մասին, որ  ոչ մի երեխա առանց նվեր չմնա:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կազմակերպել էին այս գեղեցիկ տոնը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ  Ծնունդ:

Աստանա,  Հայաստան Մնեյան

Scroll Up