«Հարատև կռիվ».հայրենադարձ երգիչ Գևորգ Հաջյանի նոր տեսահոլովակը.տեսանյութ

Հայրենադարձ լիբանանահայ, ծնունդով այնճարցի երգիչ Գևորգ Հաջյանը վերջերս հանդիսատեսին ներկայացրել է իր՝ «Հարատև կռիվ» երգի տեսահոլովակը:

Խոսելով տեսահոլովակի ստեղծման մասին՝ երգիչը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ երգը գրվել է՝ հաշվի առնելով իր ձայնային տվյալները: Առաջին անգամ կատարվող այդ երգը նվիրված է արցախյան պատերազմում զոհված հայորդիներին:

Գևորգ Հաջյանը նշեց, որ  չէր կարող անմասն մնալ հայ զինվորի կողքին կանգնելուց, իր երգով գոտեպնդելու նրանց:

Այս երգի ծնունդը պայմանավորված է նաև ապրիլյան քառօրյայի դեպքերով: Երգիչը, 2016թ. մայիսին վերադառնալով Նյու Յորքից, մեկնել է Արցախ՝ քաջարի հայ զինվորների հետ միասին նշելու Մայիսյան հաղթանակի տոները: Ռեժիսոր Սամվել Թադևոսյանի մտահղացմամբ, այդ թեմայով նկարվող վավերագրական ֆիլմում հնչելու է «Հարատև կռիվ» երգը:

Գևորգ Հաջյանը հավելեց նաև, որ տեսահոլովակը նպաստում է ազգ-բանակ գաղափարի և հայրենասիրական ոգու ամրապնդմանը: Տեսահոլովակի ստեղծմանը մեծապես աջակցել են ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարությունները:

 

Scroll Up