Business Insider-ը ներկայացրել է հայկական ղափաման որպես Սբ Ծնունդի ճաշատեսակ

Ամերիկյան Business Insider-ն անդրադարձել է Սուրբ ծննդյան ընթրիքին աշխարհի 20 երկրում՝ ներկայացնելով նաև հայկական ավանդական ղափաման:

«Մենք դդումից պատրաստված ղափամա ճաշատեսակը մատուցում ենք Սբ Ծննդյան տոնին արդեն դարեր շարունակ: Սուրբ Ծնունդն առանձնահատուկ տոն է, ուստի դա միակ օրն է տարում, երբ մենք ղափամա ենք պատրաստում: Դդումը լցոնում ենք չամիչով և մեղրով համեմված բրնձով, իսկ հետո մատուցում ենք հնդկահավի հետ»,-ասել է Հայաստանի ներկայացուցիչն ամերիկյան պարբերականին:

Ղափաման ավանդական հայկական կերակրատեսակ է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր տարվա և Զատիկի կապակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով լցոնած դդում։Ղափաման պատրաստել են նաև ընկերային հավաքույթների ժամանակ:

Scroll Up