Սանկտ Պետերբուրգում կկայանա հայկական ավանդական պարերի երեկո. տեսանյութ

Դեկտեմբերի 1-ին, ժամը` 19:00-ին, Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում՝ «Ատմասֆերա» շոու-հոլում, տեղի կունենա հայկական ավանդական պարերի երեկո, որը կազմակերպել է «Զարթոնք» ազգային պարերի համույթը (ղեկավար Ավագ Գաբոյան):
Միջոցառումը կրում է «Լեռնապար» անվանումը:   Այն նախատեսված է ոչ միայն հայերի, այլև հայկական մշակույթով հետաքրքրվող ցանկացած ազգության մարդկանց համար:

Միջոցառման նպատակը Սանկտ Պետերբուրգում բնակվող հանրությանը հայկական արժեքներին, ավանդույթներին, պատմությանը, մշակույթին ծանոթացնելն է, ինչպես նաև միջմշակութային նոր կապերի ստեղծումը և արդեն իսկ եղածի ամրապնդումն է։

Տոնը նվիրված է «Զարթոնք» ազգային պարերի համույթի 5 ամյակին։

«Լեռնապար» անվանումը կրող միջոցառումն արտացոլելու է հայի ոգին, հպարտությունը, մարտիկի քաջությունը, աղջիկների հեզությունը, կանանց իմաստնությունն ու նվիրվածությունը, նախնիների պատգամը…

Միջոցառումը բաղկացած  է համերգային ծրագրից, վարպետության դասերից, (որի նպատակն է յուրաքանչյուր մասնակցի սովորեցնել պարել ազգային պարեր) և բազում  անկնկալներից ու մրցանակներից։
Միջոցառմանը մասնակցում է նաև «Զարթոնքի» գործընկեր «Խատուտիկ» զարգացման կենտրոնը, որը հյուրերի համար պատրաստել է ստեղծագործական վարպետության դասեր և ազգային զարդանախշերով ակվագրիմ: Ծրագրում տեղ են գտել նաև տարբեր մրցույթներ` թե «Զարթոնք»-ի, թե «Խատուտիկ»-ի և թե մյուս գործընկերների կողմից: Հաղթողները կստանան մրցանակներ՝ նվեր-փաթեթների տեսքով: Նշենք նաև, որ «Լեռնապարի» գլխավոր հովանավորն է. «Մենք Գրուպը»:

Միջոցառման մանրամասներին կարող եք տեղեկանալ «Զարթոնքի» կայքից` http://zartonq.ru.

Scroll Up