Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Բեյրութի առևտրականների ասոցիացիայում

Նոյեմբերի 28-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Բեյրութի առևտրականների ասոցիացիայի փոխնախագահ Ջիհադ Թաննիրին և գլխավոր քարտուղար Նաբիլ Հաթեմին:
Հանդիման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունները, նպատակահարմար դիտարկվեց բիզնես ֆորումների կազմակերպման և պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով խրախուսել երկու երկրների գործարարների անմիջական կապերը:
Կողմերը կարևորվեցին տեղեկատվության փոխանակման մշտական պլատֆորմի անհրաժեշտությունը՝ որպես զարգացումներին հետևելու և համագործակցության ուղղություններին ճկուն արձագանքելու առավել արդյունավետ միջոց: