ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Մարսելի «Համազգային» ամենօրյա վարժարան

Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, նախարարը նոյեմբերի 24-ին Մարսել քաղաքում այցելել է «Համազգային» ամենօրյա վարժարան, հանդիպել վարժարանի ղեկավարությանն, այնուհետև շրջայց է կատարել դպրոցի դասարաններում, նախակրթարանում և մանկապարտեզում:

«Այստեղ եմ գտնվում բարձր տրամադրությամբ, քանի որ օրեցօր երեխաներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Մայրենին սովորելու ուղղությամբ: «Համազգային» ամենօրյա վարժարանը ֆրանսիայի ամենաորակյալ հայկական կրթօջախներից մեկն է»,-նշել է Հրանուշ Հակոբյանը: Նախարարը  նաև պարգևներ է հանձնել դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրիջիտ Մարկոյանին:

«Համազգային» այցի շրջանակներում ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով ամրագրվել է Երևանի Միսակ Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի և այդ դպրոցի հետ քույրացումը:

Scroll Up