Նոր Ջուղայի Սկաուտները օժանդակեցին «Կարմիր մահիկ»-ին՝  մթերք առաքելու Իրանում տեղի ունեցած երկրաշարժի տուժածներին 

Նոյեմբերի 17-ին  Նոր Ջուղայի Հայ  մարզա-մշակութային «Արարատ» միության Սկաուտական միավորի Երեց փաղանգի և Արի-Արենուշ հատվածների անդամ-անդամուհիները՝ որպես կամավորներ, այցելեցին Սպահան քաղաքում տեղակայված «Կարմիր մահիկ» կազմակերպության կենտրոնատեղի:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է  Երանուշ Թահմազյանը, մեր հայրենակիցները մասնակցեցին Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին օժանդակելու նպատակով  ժողովրդի կողմից նվիրաբերած սննդամթերքի, հագուստի և անհրաժեշտ այլ պարագանների փաթեթավորման գործին։

Scroll Up