Շահինշահրում կայացել է Նոր Ջուղայի «Արարատ» միության նորակառույց մասնաճյուղի բացման արարողությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/shahinshahr_ararat_-jakad.jpg)
Նոյեմբերի 3-ին Շահինշահրում տեղի է ունեցել Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միության Շահինշահրի մասնաճյուղի նորակերտ կենտրոնի բացման հանդիսությունը՝ Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեջյանի, Շահինշահրի հոգևոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուջանյանի, Տ. Սահակ քահանա Մինասյանի, Իսլամական խորհրդարանում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի, թեմի ազգային իշխանության մարմինների և ենթամարմինների ներկայացուցիչների և հոծ բազմության ներկայությամբ:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Սպահանի Հայոց թեմի առաջնորդարանի կայք-էջին, հայտնում է, որ ողջույնի խոսքով հանդես են եկել օրվա հանդիսավար Մարիա Խուդավերդյանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միության վարչության նախագահ Մասիս Մինասյանը, Շահինշահրի մասնաճյուղի վարչության ադամ Արիս Դավթյանը:
Օրվա հանդիսությանը փայլ ու բուրմունք են հաղորդել և գեղեցիկ երգ ու ասմունքով հանդես եկել համայնքի Հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտները (երգուսույց՝ Նարբե Տ. Գրիգորյան) և Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միության Մշակութային միավորի «Կռունկ» պարախումբը (պարուսույց՝ Նունե Մկրտչյան):
Ծրագրի պաշտոնական բաժնի ավարտին իր հայրական պատգամն է փոխանցել Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեջյանը: