Ֆինլանդաբնակ 10-ամյա Էմանուել Քեշիշիանի նկարների ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել ֆինլանդաբնակ 10-ամյա Էմանուել Քեշիշիանի նկարների ցուցահանդեսը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Նարեկացի» արվեստի միության ֆեյսբուքյան էջին, հայտնում է, որ աուտիզմով հիվանդ Էմանուելը 2016 թվականին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքի կենտրոնական գրադարանի 2 տարբեր մասնաճյուղերում հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով: 2,5 տարեկանից նկարող Էմանուել Քեշիշիանի բազմագույն մտքերն արտացոլող նկարները տպավորել են ֆինլանդացիներին, ովքեր, հաճախելով նրա ցուցահանդեսին, խնդրել են երկարաձգել նկարների ցուցադրման ժամկետը։

Ինչպես նշում է աուտիզմով հիվանդ երեխայի մայրը՝ Կարինե Դանիելյանը, Էմանուելի բոլոր նկարներն ունեն իրենց առանձին պատմությունը. դրանք արտացոլում են նրա ներաշխարհն ու յուրօրինակ, խորհրդավոր մտքերը:

Փոքրիկ նկարիչը նաև մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսին և արժանացել խրախուսական մրցանակի:

Scroll Up