Հայկական մշակույթին նվիրված երեկո Բելգիայում

Հոկտեմբերի 15-ին Բելգիայի «Մեսրոպ Մաշտոց» միությունը Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր հայկական մշակութային երեկո, որի նպատակն էր օտար հանդիսատեսին ներկայացնել հայկական պատմությունը` պարի և երաժշտության միջոցով։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է միության ղեկավար Լուսինե Ներսիսյանը, երեկոյի ընթացքում ներկայացվեց «Վարդանանք»-ը՝ Բրյուսելի «ՀԱՅՔ» պարախմբի կատարմամբ (ղեկավար Արթուր Նիկողոսյան)։

Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան դաշնակահար Աննա Ասլանյանը, դուդուկահար Անդրանիկ Մուրադյանը, ջութակահար Արմեն Բեկնազարյանը։

Ավարտին օտար հանդիսատեսի հետ ծավալվեց հետաքրքիր զրույց՝ հայկական մշակույթի վերաբերյալ։

Scroll Up