ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը:

Ինչպես հաղորդում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է Հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ:

Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Իրաքի քրիստոնյաների խորհուրդը և այլ հասարակական կազմակերպություններ: Ինդիանան դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ նահանգներից ﬕայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Scroll Up